Որոնման արդյունքներ

Լուրեր

Հերթապահությունն ամրացված շրջանում

5 Հոկտեմբերի, 2026

Արհեստավարժ սերժանտների և հրահանգիչների պատրաստման դպրոցի ուսումնական վարժանքները

4 Հոկտեմբերի, 2026

Ավելին

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն

Հոկտեմբերի 5-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսակապային խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով։ Քննարկման առանցքում են եղել զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանը և ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելմանն ու բացառմանն ուղղված միջոցառումներին վերաբերող, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր։ Խորհրդակցության ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ։

5 Հոկտեմբերի, 2026

Կառավարության անդամների երդմնակալության արարողություն

Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների: ՀՀ պաշտպանության նախարար ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ

3 Հոկտեմբերի, 2026

Ավելին

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն անցկացրել են ուսումնամարզական թռիչքներ

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն անցկացրել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ ​Վարժանքների ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման ճշգրտությունը։

1 Հոկտեմբերի, 2026

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Քշիշտոֆ Կրուլի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Քշիշտոֆ Կրուլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում կատարվող բարեփոխումներին, Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով փորձի փոխանակման ծրագրեր մշակելու վերաբերյալ։

29 Սեպտեմբերի, 2026

Ավելին

Հայտարարություն

Սոցիալական ցանցերում «Սիսիանում զինծառայողի սպանվելու» վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում։

1 Հոկտեմբերի, 2026

Հայտարարություն

8 Հունիսի, 2026

Ավելին

Տեղի է ունեցել հետագա ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի շրջանավարտների հետագա ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն։

24 Սեպտեմբերի, 2026

Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Հրամանատար դառնալու ճանապարհի առաջին քայլերին ընդառաջ՝ երիտասարդները ծնողների ու հրամանատարների ներկայությամբ երդվել են ծառայել պատասխանատվությամբ, նվիրումով և արժանապատվորեն: Ողջունելով և շնորհավորելով սաներին՝ ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը մաղթել է արդյունավետ և հաջողություններով լի ուսումնական տարիներ՝ հորդորելով ուսումնառության ընթացքում ջանք չխնայել մասնագիտական բարձր պատրաստվածություն ձեռք բերելու, հմուտ ու բանիմաց հրամանատար և առաջնորդ դառնալու համար:

1 Սեպտեմբերի, 2026

Ավելին

Հաղորդագրություն

Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է): Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

24 Սեպտեմբերի, 2026

Հաղորդագրություն

Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ: ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը։ ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ քննչական կոմիտե

20 Օգոստոսի, 2026

Ավելին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետն անցկացրել է խորհրդակցություն

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են կատարողական կարգապահության, ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր։ Խորհրդակցության ընթացքում գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է հանձնարարականներ, մասնավորապես՝ բարձրացնել զորամասերում իրականացվող թիրախային աշխատանքների արդյունավետությունը, փոխադարձ վստահության ներքո ակտիվացնել համագործակցությունը զորամասերի հրամանատարության հետ։

19 Սեպտեմբերի, 2026

ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես: Ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ տրվել են մի շարք հանձնարարականներ:

8 Սեպտեմբերի, 2026

Ավելին

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Վերլուծվել են կատարված աշխատանքները, նախանշվել առաջիկա անելիքները:

29 Օգոստոսի, 2026

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփման վերաբերյալ: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները՝ ըստ համակարգման ուղղությունների ներկայացնելով կատարված աշխատանքները, մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում զորամասերում և բանակային դիրքերում ՌՈ-ի իրականացրած օպերատիվ-կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումները։ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդմանն ուղղված թիրախային աշխատանքները շարունակելու, ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը խորացնելու և փոխվստահության մթնոլորտն ամրապնդելու վերաբերյալ:

18 Հունվարի, 2025

Ավելին

Պաշտպանության նախարարի տեղակալները վերանշանակվել են պաշտոններում

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Կարեն Բրուտյանը, Արման Սարգսյանը և Հրաչյա Սարգսյանը վերանշանակվել են պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններում:

28 Օգոստոսի, 2026

Արմեն Գրիգորյանը և Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի՝ նոյեմբերի 10-ին մեկնարկած քառօրյա օպերատիվ հավաքների մասնակիցներին, հանդես եկել բանախոսություններով:

10 Նոյեմբերի, 2025

Ավելին

Նրանք համալրել են ՀՀ բանակի շարքերը

30 Հուլիսի, 2026

Ժամկետային զինծառայողները՝ արդի տեխնոլոգիաների խմբում

23 Հուլիսի, 2026

Ավելին

Պատրաստ՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի մեկնարկին

29 Հուլիսի, 2026

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

4 Հունիսի, 2026

Ավելին

«Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-ին «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը։ Հնչել են ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի և Հունաստանի պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի զինված ուժերի զինծառայողները: Զորավարժության հիմնական նպատակներն են՝ խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում, կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում, ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում:

17 Հունիսի, 2026

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի արդեն ամենամյա դարձած «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։ Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները: Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ: «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

15 Հունիսի, 2026

Ավելին

Տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները

Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։ Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե ծավալային, թե բովանդակային առումով զգալի առաջընթաց է գրանցել և ընդգրկել այնպիսի կարևոր ուղղություններ, որոնք առավել երկարաժամկետ, համակարգային աշխատանք են պահանջում։ Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում նոր մոտեցումների և չափորոշիչների ներդրման հարցերը։ Լևոն Այվազյանն իր գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը և կարևորել Հունաստանի ու Կիպրոսի գործընկերների ներդրումը հատկապես ՀՀ զինված ուժերի տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմական կրթության, վարժանքների և զորավարժությունների, փորձի փոխանակման, խորհրդատվական աջակցության ու այլ ուղղություններով։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային ռազմաքաղաքական վերջին զարգացումներին։ Կողմերը կարևորել են պաշտպանական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստան-Հունաստան երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագրերը, որոնք ընդգրկում են մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում։

20 Դեկտեմբերի, 2024

ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական հերթական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈՒ ԳՇ միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի գլխավորությամբ։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2024 թվականին համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, և պլանավորվել են հաջորդ տարվա անելիքները։ Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել համագործակցության ընթացքի վերաբերյալ, որը վերջին տարիներին ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։ Լևոն Այվազյանը գործընկերներին ներկայացրել է բանակի կերպափոխման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ փորձի փոխանակման, տարբեր ուղղություններով պատրաստության, ռազմական կրթության և այլ ոլորտներում։

12 Դեկտեմբերի, 2024

Ավելին

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության ամրապնդում» խորագրով սեմինար

Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցության շրջանակում սեպտեմբերի 23-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է «Բարձրաստիճան պաշտոնյաների բարեվարքության ամրապնդում» խորագրով սեմինար և դասընթաց: Միջոցառման մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, ողջունելով Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին ու ՄԹ ներկայացուցիչներին, ընդգծել է Հայաստանի և ՄԹ պաշտպանության նախարարությունների կազմակերպած հակակոռուպցիոն ու ներքին աուդիտի զարգացման միջոցառումների կարևորությունը և հավելել, որ այս համագործակցության նպատակները ներառում են լավ կառավարման խթանումը, ՄԹ փորձի աստիճանական ներդրումը ՀՀ պաշտպանության համակարգում, ինչպես նաև բարեվարքության և ազնվության հիմունքների ամրապնդումը ՀՀ պաշտպանական համակարգի բոլոր մակարդակներում:

23 Սեպտեմբերի, 2024

ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց

Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց։ Ներկայացվել են հրաձգային տարբեր զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, հրաձգություն վարելու անվտանգության կանոնները, լիցքավորում, լիցքաթափում և նշանառություն կատարելու ճիշտ կարգը, քայլերի հաջորդականությունը։ Հրահանգավորումից հետո ԶԼՄ ներկայացուցիչները վարժադաշտում ծանոթացել են նաև թիրախներին, մասնակցել գործնական հրաձգության՝ ստուգելով կրակային պատրաստության իրենց հմտությունները: Լավագույն արդյունքներ ցուցաբերածները խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից շնորհակալագրերով և հուշանվերներով:

24 Օգոստոսի, 2024

Ավելին

Մեկնարկել է ամառային զորակոչը

Ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հարցազրույց ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արեն Սարգսյանի հետ

25 Հունիսի, 2024

Բանակի բարեփոխումներ. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարցազրույցը

7 Դեկտեմբերի, 2022

Ավելին

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի, Բորիանա Աբերգի և հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինի պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

17 Փետրվարի, 2023

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը: Հանդիպման ընթացքում Արման Սարգսյանը հյուրերին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Կողմերը քննարկել են նաև ԵՄ դիտորդական կարողությունների գործունեությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարի տեղակալը վերահաստատել է առաքելությանն աջակցելու պատրաստակամությունը:

25 Նոյեմբերի, 2022

Ավելին

Անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը

Նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2022թ. շրջանավարտների ավարտական միջոցառումը։ Քաղաքացիական բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ երկուսուկես տարի ռազմական գործը յուրացրած կուրսանտներն այսօր սպայական առաջին՝ լեյտենանտի ուսադիրներով երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին։ Հայոց բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Նա վստահություն է հայտնել, որ ԲՈՒՀ-երում ճշգրիտ գիտություններն ու հումանիտար առարկաները յուրացրած, ռազմական գործը տեսական պարապմունքների և ուսումնավարժական հավաքի ընթացքում սերտած լեյտենանտները՝ դասակի հրամանատարները, նոր շունչ և որակ կհաղորդեն զինված ուժերին և կնպաստեն բանակի մարտունակության բարձրացմանը։ Նույն օրը ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանավարտների հետագա ծառայության վայրերի որոշման վիճակահանությունը։

1 Նոյեմբերի, 2022

Ավելին