Կարեն Բրուտյան

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2021թ․ օգոստոսի 13-ին

Ծնվել է 1976 թ. օգոստոսի 22-ին, ք. Երևան

Գործունեություն

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, առաջատար մասնագետ

ՀՀ ֆինանսների նախարարություն, գլխավոր մասնագետ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, վարչության պետ
 

ՀՀ պետական կառավարման ակադեմիա դասախոս` «Պետական գնումներ թեմայով» մագիստրոսական ծրագիր
 

«Ինտեր Լիմենս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ


 

Պետական ֆինանսների կառավարման, պետական գնումների խորհրդատու՝ Համաշխարհային Բանկ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչություն

ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Կրթություն

ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, մասնագիտությունը՝ էկոնոմիկայի պետական կարգավորում, որակավորումը՝ տնտեսագետ

ավարտել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայի բաժինը, տնտեսագիտության թեկնածու է

մասնակցել է մասնագիտական վերապատրաստման հինգ տասնյակից ավել միջազգային ծրագրերի:

 

 

Ունի հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային աստիճան: Ունի քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

 2009թ. պարգևատրվել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի պատվոգրով՝ վերջինիս կայացման գործում ցուցաբերած աջակցության համար:

2011թ. պարգևատրվել է ԼՂՀ կառավարության պատվոգրով՝ «ԼՂՀ ֆինանսատնտեսական բարեփոխումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և Արցախին մատուցած ծառայությունների համար»:

 

Ամուսնացած է, ունի 4 երեխա: