Անցկացվել է ատեստավորման գործընթացի «Շարային պատրաստություն» առարկայի քննությունը
6 Դեկտեմբերի, 2023 22:28Դեկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալի րում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի «Շարային պատրաստություն» առարկայի քննությունը։
Զինծառայողները հանձնել են ստուգարքներ շարային վարժաձևերից՝ առանց զենքի և զենքով։
Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված բարձրաստիճան սպաներին՝ Էդվարդ Ասրյանը կարևորել է շարային պատրաստության դերը քննական գործընթացում՝ որպես զինվորականի ձգվածության, կեցվածքի ու քայլքի ձևավորման կարևոր բաղադրիչ։
Օրվա երկրորդ կեսին անցկացվել է զինծառայողների ատեստավորման քննությունների վերջին փուլը։ Հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։