Հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈՒ հետախույզի մասնագիտական տոնը

5 Նոյեմբերի, 2025 18:20
Նոյեմբերի 5-ին հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈՒ հետախույզի մասնագիտական տոնը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ողջունել և շնորհավորել է հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ՝ հաջողություն մաղթելով հետագա ծառայության ընթացքում։

Հանդիսավոր միջոցառման ավարտին մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով։

  • Տարածել