Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

28/08/2024

Ավելին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:

28/08/2024

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց

Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց։ Ներկայացվել են հրաձգային տարբեր զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, հրաձգություն վարելու անվտանգության կանոնները, լիցքավորում, լիցքաթափում և նշանառություն կատարելու ճիշտ կարգը, քայլերի հաջորդականությունը։ Հրահանգավորումից հետո ԶԼՄ ներկայացուցիչները վարժադաշտում ծանոթացել են նաև թիրախներին, մասնակցել գործնական հրաձգության՝ ստուգելով կրակային պատրաստության իրենց հմտությունները: Լավագույն արդյունքներ ցուցաբերածները խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից շնորհակալագրերով և հուշանվերներով:

24/08/2024

Ավելին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ:

23/08/2024

Ավելին