Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվել է 2021թ. նոյեմբերի 15-ին

Ծնվել է 1986 թ. ապրիլի 26-ին, ք. Ստեփանավան

Գործունեություն

ուսմանը զուգահեռ աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 54 ավագ դպրոցում

դասավանդել է «Քվանտ» վարժարանում

աշխատել է Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես փորձագետ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Կրթություն

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ (ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր)՝ պատմության, մանկավարժության բակալավրի աստիճան

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ` պատմության մագիստրոսի աստիճան

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրա

Այլ գործունեություն

2018 թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է, որը 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխության:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է:

 

2021թ․ նոյեմբերի 6-ից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

 

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։