Սուրեն Պապիկյանը եղել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության գոտում

20 Օգոստոսի, 2024 19:30
N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության գոտում, հետևել դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին, բարձրաստիճան սպաների, զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության, թիկունքային ապահովման մի շարք հարցեր:
Զորամիավորման և զորամասի հրամանատարները Սուրեն Պապիկյանին զեկուցել են առաջնագծի աշխատանքների վերաբերյալ։
Նախարար Պապիկյանը նաև հետևել է մարտական դիրքեր տանող ճանապարհներին իրականացվող լայնածավալ աշխատանքներին:

  • Տարածել