ՀՀ նախագահի հրամանագրերով շնորհվել են զինվորական կոչումներ

19 Սեպտեմբերի, 2025 15:50
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել

ՀՀ ԶՈՒ ԳՇ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին,

ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի պետ-վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանին,

Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, գնդապետ Սամվել Մինասյանին։

  • Տարածել