Սուրեն Պապիկյանն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր
30 Դեկտեմբերի, 2025 19:30Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, զորամիավորման հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, այդ թվում՝ դիրքապահների կենցաղային պայմաններին։
Նախարար Պապիկյանը շնորհավորել է զինանձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, արժեքավոր նվերներով խրախուսել ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն:

Հայերեն
English
Русский