Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը
4 Հուլիսի, 2024 15:05Առաջին երեք օրերին անցկացվել են «Կողմնորոշում», «Քառամարտ» և հրաձգություն՝ «ԱԿ-103 ինքնաձիգից» ու «Դիպուկահար հրացանից» մրցաձևերը:
Մասնակից 18 թիմերում ակտիվորեն ներգրավված են կին զինծառայողները: Մասնակիցների ելույթներն արձանագրում է բոլոր կառույցների սպայակազմից ձևավորված հանձնաժողովը:
Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի խաղերին մասնակցող թիմերի քանակը կրկնապատկվել է:
Մրցումները կշարունակվեն հաջորդ օրերին, և հաղթողները հայտնի կդառնան հուլիսի 7-ին՝ բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողության ընթացքում: Լավագույն թիմերն ու անհատական անվանակարգերում գերազանց ելույթներ ունեցած մասնակիցները կարժանանան գավաթների և խրախուսական պարգևների: