ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

Արման Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2021թ․ հունվարի 8-ին

Գործունեություն

Նշանակվել է Երևանի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնին

Երևան քաղաքի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ավագ օպերլիազոր

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի պետի տեղակալ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ

ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար

ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ

ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից։

ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Կրթություն

Ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը

Ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան

Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայի քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի հայցորդ է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ

Այլ գործունեություն

Ոստիկանության պահեստազորի գնդապետ է

Պարգևատրվել է մի շարք մեդալներով, կրծքանշաններով և շնորհակալագրերով

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի