ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց

24 Օգոստոսի, 2024 17:00
Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց։
Ներկայացվել են հրաձգային տարբեր զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, հրաձգություն վարելու անվտանգության կանոնները, լիցքավորում, լիցքաթափում և նշանառություն կատարելու ճիշտ կարգը, քայլերի հաջորդականությունը։
Հրահանգավորումից հետո ԶԼՄ ներկայացուցիչները վարժադաշտում ծանոթացել են նաև թիրախներին, մասնակցել գործնական հրաձգության՝ ստուգելով կրակային պատրաստության իրենց հմտությունները:
Լավագույն արդյունքներ ցուցաբերածները խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից շնորհակալագրերով և հուշանվերներով:

  • Տարածել