Հայտարարություն
3 Հուլիսի, 2025 17:30Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» №430-Ն որոշման համաձայն՝ «Պատիվ ունեմ» ծրագրով զինվորական ծառայության պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից 2023, 2024 թվականներին պահեստազոր արձակված և 2025-2026 ուսումնական տարում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ ՀՀ բուհերում մագիստրոսական ծրագրերով ուսումնառելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նշելով ընտրվող բուհը և մասնագիտությունը: