ՀՀ պաշտպանության նախարարը շրջայց է կատարել զորամասի տարածքում

24 Դեկտեմբերի, 2025 19:55
ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ծանոթացել նոր ենթակառուցվածքների շինարարական ընթացիկ աշխատանքներին, զինծառայողների կենցաղ-կացարանային պայմաններին, ինչպես նաև զորամասի՝ նոր վարժասարքերով համալրված լսարաններին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։

Այցի ընթացքում նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված զինծառայողների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց նվիրված հուշապատի մոտ։

  • Տարածել