Lորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

5 Դեկտեմբերի, 2025 17:00
Այսօր Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա:

Այցի ընթացքում պետնախարար Քոքերին ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, կրթական ծրագրերը, կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկությունները։

Լորդ Քոքերը շրջել է ակադեմիայի թանգարանում, այնուհետև ծանոթացել լսարաններին, ուսումնական կենտրոններին և կրթական միջավայրին։

  • Տարածել