Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը

8 Սեպտեմբերի, 2025 19:22
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մարտական դրոշ է հանձնել Հատուկ նշանակության ուժերի հրամանատարությանը:

Զինվորական պատվի, արիության, Հայաստանի Հանրապետությանն անձնուրաց ծառայելու և այն պաշտպանելու խորհրդանիշ մարտական դրոշը Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Լևոն Դավիդյանին հանձնելով՝ ԶՈՒ ԳՇ պետը վստահություն է հայտնել, որ զորատեսակը շարունակելու է պատվով կատարել իր առաքելությունը։

  • Տարածել