ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
1 Դեկտեմբերի, 2025 08:30ՀՀ պաշտպանության նախարարությունում զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրման կարգի համաձայն՝ անհրաժեշտ է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և ԶԼՄ կնիքով պաշտոնական նամակ (.pdf կամ .jpg ձևաչափով), որտեղ պետք է նշված լինեն.
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն,
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի),
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),
դ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող վավեր փաստաթուղթ՝ նույնականացման քարտ կամ անձնագիր: Եթե անձնագրի ժամկետը երկարացված է, նաև վավերականությունը հաստատող էջի պատճենը (.pdf կամ .jpg ձևաչափով),
ե) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների համարները, փաստաթղթային լուսանկար՝ հավատարմաքարտի համար (.jpg ձևաչափով):
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող 2 լրագրող, 2 լուսանկարիչ կամ տեսագրման 2 օպերատոր:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված հավատարմագրման վկայականի պատճենը:
Դիմումները կարող են ուղարկվել էլեկտրոնային փոստով` modpress@mil.am հասցեով:
Հավատարմագրման վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 29-46-99 հեռախոսահամարով:
Հայերեն
English
Русский