Սուրեն Պապիկյանը հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

9 Մայիսի, 2025 11:30
Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

  • Տարածել