Սուրեն Պապիկյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ

27 Օգոստոսի, 2025 17:55
Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լոռու և Արարատի մարզերում 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է վարժանքների ընթացքին, զրուցել հավաքների մասնակիցների հետ և պատասխանել նրանց հարցերին:
Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև պահեստազորայիններին՝ ցուցաբերած պատրաստակամության ու ծառայության համար։
  • Տարածել