ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդների Թագավորություն

23 Մարտի, 2026 16:50
ՀՀ ԶՈՒ ֆուտբոլի հավաքականը մեկնել է Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու 2027 թվականին ԱՄՆ-ում կայանալիք զինվորականների համաշխարհային խաղերի ֆուտբոլի առաջնության որակավորման առաջնությանը:

ՀՀ ԶՈՒ թիմն ընդգրկվել է Գերմանիայի, Իսպանիայի և Իռլանդիայի ԶՈՒ հավաքականների հետ մեկ խմբում։

Հանդիպումները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով.

մարտի 23-ին՝ ՀՀ–Իռլանդիա,
մարտի 24-ին՝ ՀՀ–Գերմանիա,
մարտի 26-ին՝ ՀՀ–Իսպանիա։

Մարտի 27-ին կանցկացվեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը։

  • Տարածել