ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Ֆրանսիա

19 Հունիսի, 2023 22:39
Ֆրանսիայի զինված ուժերի պաշտպանության նախարարի հրավերով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հունիսի 19-ին մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը, այցելել ռազմարդյունաբերական տաղավարներ:
Այցի շրջանակում նախարար Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ, ինչպես նաև այցելել Ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։
Play

  • Տարածել