Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս

24 Դեկտեմբերի, 2025 18:20
Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N ուսումնական զորամաս, մասնակցել նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը։

Նախարար Պապիկյանը ծանոթացել է նոր տեխնոլոգիաներով հագեցած ճաշարանի ընձեռած հնարավորություններին և պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով։

  • Տարածել