ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
Հրաչյա Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2023 թ. օգոստոսի 3-ին։
Ծնվել է 1985 թ. փետրվարի 13-ին, ք. Երևան։
Գործունեություն
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, ՓՄՁ վարկավորման՝ առաջատարից մինչև գլխավոր վարկային մասնագետ։
«Արդշինբանկ» ՓԲԸ, վարկային ռիսկի կառավարման վարչության փոքր և միկրո դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ։
«Արդշինբանկ» ՓԲԸ, վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ։
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
նշանակվել է Երևան քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ։
Երևանի ավագանու որոշմամբ ընտրվել է Երևան քաղաքի քաղաքապետ։
նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:
նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
Կրթություն
ՀՊՃՀ, ճարտարագիտության բակալավր՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ:
Հայաստանի պետական կառավարման ակադեմիա, մագիստրոսի աստիճան՝ կառավարում (հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ։
Այլ գործունեություն
ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: