Հայաստանի նկարիչների միության անդամներն այցելել են զորամաս

26 Մարտի, 2024 18:15
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում մարտի 24-ին ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, փոխնախագահ Վահագն Գալստյանը, միության Գորիսի մասնաճյուղի ղեկավար Արամ Մաշուրյանը, միության անդամներ Արա Հայթայանը, գեղանկարիչ Դավիթ Քոչունցը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը։
Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշանկյանը։
Նկարիչները ծանոթացել են զինված ուժերում ընթացող բարեփոխումներին, զրուցել զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։ Նկարիչները ծանոթացել են նաև ծառայության պայմաններին և արվեստի ոլորտում հատուկ հետաքրքրություն ունեցող զինվորների նախասիրություններին։
Հյուրերը երախտագիտություն են հայտնել զինվորներին՝ ծառայության համար, մաղթել բարի ծառայություն և հորդորել ջանք ու եռանդ չխնայել՝ կրթվելու և հայրենիքին պատվով ծառայելու համար։
Play

  • Տարածել