Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը

17 Մայիսի, 2024 17:21
Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել վերջերս ներդրված ուսումնական ժամանակակից մեթոդներով անցկացվող պարապմունքներին:
Նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները։

  • Տարածել