Էդվարդ Ասրյանը հանդիպել է հանրապետության արևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերի սպայական կազմերի հետ
10 Հունվարի, 2024 17:20Հունվարի 10-ին՝ երկօրյա աշխատանքային շրջայցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ
Էդվարդ Ասրյանը հանդիպել է հանրապետության արևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերի սպայական կազմերի հետ։
Ընդհանուր առմամբ բարձր գնահատելով անցած՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու ամփոփիչ քննություններում ցուցաբերած արդյունքները՝ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է զորամասերի մարտական պատրաստականությանն ու մարտական հերթապահության կազմակերպմանը, ընդգծել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա աշխատանքների կատարման վերաբերյալ։
Ամփոփելով հանդիպումը՝ ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է մարտական ծառայության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, անվտանգության կանոններին, պայքարել բանակ ներթափանցող արատավոր երևույթների դեմ։