ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հայտարարությունը
6 Հունվարի, 2024 14:272024 թվականի հունվարի 8-ին մեկնարկող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ, զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց։