ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ

Օրհներգը

Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության
(1918-1920թթ.) օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդյանի (1829-1866թթ.)

Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի՝ որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Play

0:00
0:00
Հիմնի պաշտոնական ձայնագրություն

ԴՐՈՇԸ

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990թ. օգոստոսի 24-ին: Պետական դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով (վերևից ներքև):

Flag

CMYK1 99 84 0

RGB237 27 53

hex#ed1b35

CMYK97 74 1 0

RGB0 84 166

hex#0054a6

CMYK0 49 98 0

RGB247 148 30

hex#f7941e

ԶԻՆԱՆՇԱՆԸ

«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) զինանշանը։

Հեղինակներ՝ Ալեքսանդր Թամանյան և Հակոբ Կոջոյան

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

2001 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը հաստատեց ՀՀ զինված ուժերի զինանշանը: Զինանշանը պատկերված է վերևում` ուղղանկյուն, ներքևում` կիսաշրջանաձև վահանի վրա: Վերին եզրում հորիզոնական կապույտ ֆոնի վրա սպիտակ տառերով գրված է` «ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևում` կիսաշրջանին համապատասխան` կապույտ գույնով «ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» բառերը:

Վահանի մնացյալ դաշտը զինանշանային (հերալդիկ) տարրերով կազմված է հետևյալ պատկերային մասերից. Կենտրոնում պատկերված է թևատարած արծիվ` գլխով դեպի աջ շրջված, արծվի յուրաքանչյուր թևը բաղկացած է յոթական փետուրից (7 թիվը խորհրդանշում է արարչական շաբաթվա օրերի թիվը, կարող է արծվի գլխի հետ հասկացվել նաև պատմական Հայաստանի 15 նահանգները):Արծիվն իրականացված է մուգ կապույտ գույնով և կենտրոնական կերպար է զինանշանի վրա: Խոհրդանշում է ուժ, հզորություն, խորաթափանցություն, սլացք, կամք: Իհարկե, այդ բոլոր հատկանիշները բնութագրական են երկրի պահապան բանակին:

Արծվի գլուխը պատկերված է արևի կլոր սկավառակի վրա, որը նույնպես իմաստավորվում է. քանի դեռ կա արևը, կլինեն նաև Հայաստանն ու Հայոց զինված ուժերը:Արևի ճառագայթների վրա, արծվի թևերի բացվածքի մեջ պատկերված է Հայաստանի պետական խորհրդանիշ եռագույն դրոշը, որը հավաստում է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են պետության հովանու ներքո:Արծվի մարմինը կազմում է հայկական կլոր վահանը` իրականացված ծիրանագույնի մուգ ու բաց երանգներով: Վահանը խորհրդանշում է, որ զինված ուժերը երկրի գոյության պատվարն ու պահապանն են:

Վահանի ներսում պատկերված է հավասարաթև խաչ, որ մեր քրիստոնեական ժառանգորդության ու հավատի առհավատչյան է:

Զինանշանային վերջին տարրը սուրն է: Այն հորիզոնական դիրքով գտնվում է վահանի տակ: Աջ կողմում երևում է սրի կոթը, ձախ կողմում` սրի ծայրահատվածը: Սուրը խորհրդանիշն է մշտարթուն վիճակի և հանուն հայրենյաց պատրաստ է իջնել թշնամու գլխին: Զինանշանային պատկերագրության առումով, իր երևացող հատվածներով, սրի մասերը նաև խորհրդանշում են արծվի ճանկերը` ամբողջացնելով արծիվ-զինված ուժեր խորհրդանիշը:

Հեղինակներ՝ Ռուբեն Արուտչյան և Գագիկ Աբրահամյան