ՀՀ պաշտպանության նախարարը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հետ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի

30 Հոկտեմբերի, 2025 14:15
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ու կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:

Այնուհետև նախարար Պապիկյանն ու ՔԿ նախագահ Պողոսյանն այցելել են բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:

Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների պաշտպանության նախարարն ու քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով։

  

  • Տարածել