Ապագա սպաների ծնողների այցը ակադեմիա

25 Սեպտեմբերի, 2025 14:40
Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է առաջին կուրսի կուրսանտների ծնողներին։ Այցը ծնողներին ընձեռեց լավ հնարավորություն՝ ծանոթանալու այն միջավայրին, որտեղ իրենց զավակներն առաջին քայլերն են անում ապագա սպայի կայացման պատասխանատու ճանապարհին:

Կուրսանտների ծնողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու լսարանների, մարզահրապարակների, զորանոցների պայմաններին և կուրսանտների առօրյային։

Ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի հետ հանդիպման ընթացքում շեշտվել է հրամանատար-ծնող կապի կարևորությունը. այս համագործակցության արդյունքում են ձևավորվում ապագա հրամանատարների կամքը, ուժը և առաջնորդական հատկանիշները։

  • Տարածել