ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

25 Դեկտեմբերի, 2025 12:05
Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

2025 թվականի ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության և գիտական դասակներում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ մասնագիտացումներից մեկով. 

✔️ ռոբոտատեխնիկա, 

✔️ մեքենայական ուսուցում,

✔️ տվյալների ճարտարագիտություն,

✔️ տվյալների վերլուծություն և վիճակագրություն: 

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2026 թվականի հունվարի 8-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ ai.1991@mil.am, հեռախոս՝ 1-28:

  • Տարածել