ՀՀ զինված ուժերը 2010 թվականն ամփոփում են նոր ձեռքբերումներով
ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվեց հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ, որը ի զորու է գերժամանակակից սարքավորումներով վայրկյանների ճշգրտությամբ գրանցել օդային սահմաններին սպառնացող վտանգը և համակարգված կերպով կառավարել օդային թիրախների խոցումը: Հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Կարևորելով հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացումը` Սեյրան Օհանյանը նշել է, որ դա Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության որակական նոր հարթություն է և խոսում է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին:
20/12/2010
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Ս.թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի դահլիճում /հասցեն` Նալբանդյան 130/ տեղի կունենա ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ ոստիկանության կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական ուղղությամբ 2010թ. կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:
20/12/2010
Ավելին18/12/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է պաշտպանության ռազմավարական վերանայման խորհրդատվական խմբին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության համատեղ խորհրդատվական խմբին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական վերանայման գործում արձանագրաված առաջընթացը, համաձայնեցվել 2011թ. խորհրդատվական օժանդակության տրամադրման ոլորտները:
18/12/2010
ԱվելինՀայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստ
2010թ. դեկտեմբերի 16-ին Մոսկվայում կայացավ ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 5-րդ նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին նախորդ տարվա արձանագրությամբ հաստատված և կատարված հարցերը, նախանշվեցին հետագա խնդիրները: Քննարկումների արդյունքում հատկանշական էին ռազմատեխնիկական համագործակցության, ՀՀ տարածքում համատեղ վերանորոգման կենտրոնների և սերվիսների ստեղծման հարցերը: Հայկական կողմի համանախագահ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա.Միրզաբեկյանը և ռուսական կողմի համանախագահ` ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ.Բիրյուլինը ստորագրեցին ամփոփիչ Արձանագրություն, ինչպես նաև ձեռք բերվեց պայմանավորվածություն` 2011թ. միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը Երևանում անցկացնելու վերաբերյալ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
17/12/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պատվիրակությանը
<img width="250" height="157" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-17-d.jpg" alt=""/>ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ, դեր ծովակալ Մարկ Մոնտգոմերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Կարևորելով պաշտպանության ռազմավարական վերանայման, ռազմական կրթության, խաղաղապահության, ականազերծման և պաշտպանության այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ այն ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության կարևոր ուղղություններից է:
17/12/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբին
<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-17-b.jpg" alt=""/>ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է խորհրդատվական առաքելությամբ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբին: Ներկայացնելով ռազմական կրթության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող քաղաքականությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է այդ ուղղությամբ իրականացված բարեփոխումները, ինչպես նաև դրանց արդյունքում ստեղծված ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի նախագծի առանձնահատկությունները: Կարևորելով ռազմական կրթության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ այն բխում է ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը կյանքի կոչելու համար փորձագիտական խորհրդատվության անհրաժեշտությունից և ՀՀ կողմից վարվող թափանցիկ պաշտպանական քաղաքականության տրամաբանությունից:
17/12/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարը մասնակցեց նորակառույց զորանոցների բացմանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի երկու զորամասեր և մասնակցել բանակային շինությունների բացման արարողություններին: Ծանոթանալով նորակառույց զորանոցների պայմաններին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ զինծառայողների ծառայության պայմանների բարելավումը շարունակական գործընթաց է, և այսուհետ ևս ամեն ինչ արվելու է, որպեսզի ՀՀ զինված ուժերի բոլոր զորամասերում զինվորներն ունենան հարմարավետ զորանոցներ, ժամանակակից սարքավորումներով հագեցած ճաշարաններ, ուսումնական պարապմունքների համար նախատեսված բարեկարգ լսարաններ, գրադարաններ, մարզասրահներ, ժամանցի կազմակերպման համար անհրաժեշտ սենյակներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
15/12/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը հակաօդային պաշտպանության զորամաս
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հակաօդային պաշտպանության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին: Կարևորելով հակաօդային պաշտպանության զորքերի դերը խաղաղության պահպանման գործում` Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախյան փառավոր պատերազմում ՀՕՊ զորքերի ստեղծած ավանդույթների պահպանմամբ, ինչպես նաև գերազանց ծառայությամբ է հնարավոր անառիկ պահել մեր հայրենիքի խաղաղ երկինքը: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-14-c-3.jpg"/>
14/12/2010
ԱվելինԱկանազերծման վերաբերյալ քննարկումներ ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ պարոն Լուկա Բահինին և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանին: Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանում իրականացնում են ականներից տուժած անձանց օժանդակության ծրագրեր:
14/12/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Լեհաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի պատվիրակությանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց դեկտեմբերի 10-ից 14-ը Երևանում գտնվող Լեհաստանի ազգային ռազմական արդյունաբերության պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը: Լեհաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի պատվիրակությունը, որի կազմում էին Լեհաստանի ռազմական արդյունաբերության գործարանների, օդուժի տեխնոլոգիայի ինստիտուտի, արդյունաբերական օպտիկայի կենտրոնի ներկայացուցիչներ, Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է ՀՀ ռազմական արդյունաբերության գործարաններ և հանդիպել ոլորտի պատասխանատուների հետ:
14/12/2010
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Դեկտեմբերի 14-ին ՀՀ Տավուշի մարզում` Բերդավան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Մինչև դիտարկման անցկացումը ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի կունենա բրիֆինգ: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի դեկտեմբերի 14-ին` առավոտյան ժամը 07:15-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրից (Բագրևանդի 5): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093 774 377 կամ 091 316 571 հեռախոսահամարներով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
13/12/2010
Ավելին