ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Թոմաս Համարբերգին
<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-01-18-a-2.jpg"/>ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը Թոմաս Համարբերգին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ ՀՀ զինված ուժերում իրականցվող բարեփոխումները: Սեյրան Օհանյանը և Թոմաս Համարբերգը կիսել են այն կարծիքը, որ մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում ամրապնդելու համար անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները զինծառայողների իրավագիտակցության բարձրացման և իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
18/01/2011
ԱվելինՊաշտպանության նախարարության իրավապահ մարմինների խորհրդակցություն
ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է քննչական վարչության և ռազմական ոստիկանության 2010 թվականի աշխատանքների ամփոփիչ խորհրդակցություն:
15/01/2011
ԱվելինՊաշտպանության նախարարության իրավապահ մարմինների խորհրդակցություն
ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է քննչական վարչության և ռազմական ոստիկանության 2010 թվականի աշխատանքների ամփոփիչ խորհրդակցություն: Զեկույցով հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արամ ՏԵր-Սահակյանը, քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-01-15-a-3.jpg"/> ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ զինված ուժերում հանցագործությունները նվազեցնելու համար առավել մեծ աշխատանք պետք է տանել կանխարգելման ուղղությամբ` շեշտը դնելով դաստիարակության լավագույն մեթոդների կիրառման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և զինվորական բարեկրթության պահպանման վրա: Նախարարն ասել է, որ կարգապահության հարցերը 2011 թվականի առաջին կիսամյակում լինելու են պաշտպանության նախարարության ղեկավարության հատուկ ուշադրության ներքո, որպեսզի բոլոր խնդիրներն իրենց հիմնավոր լուծումները ստանան` բարձրացնելով զինված ուժերում կարգապահության մակարդակը:
15/01/2011
ԱվելինՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՄԱԽՄԲԵԼՈՒ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ
Քաղաքագիտական-հասարակագիտական ուշագրավ նախաձեռնություն Ավարտվող տարվա նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հավելվածի (թիվ 1 եւ 2 (13-14), 2010 թ.) շնորհանդես-քննարկումը, մասնակցությամբ քաղաքագետների, պատմաբանների ու հասարակագետների ներկայանալի մի խմբի: <img align="left" alt="" src="/UserFiles/Image/2011-01-15-haykakan-banak.jpg" style="width: 157px; height: 199px;"/>
15/01/2011
Ավելին14/01/2011
Ավելին14/01/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-01-14-a-2.jpg"/>ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ: Շնորհակալություն հայտնելով դեսպանին հայ-բուլղարական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար` ՀՀ պաշտպանության նախարարը Տոդոր Ստայկովին հանձնել է «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
14/01/2011
ԱվելինԲանակի ուսումնական նոր փուլի մեկնարկը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է զինված ուժերի հրետանային զորամասերից մեկը:
11/01/2011
ԱվելինԲանակի ուսումնական նոր փուլի մեկնարկը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է զինված ուժերի հրետանային զորամասերից մեկը: Կարևորելով յուրաքանչյուր զինծառայողի գիտելիքներն ու մարտական պատրաստությունը` պաշտպանության նախարարն ասել է, որ դրանից է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/press-rel-2010-01-11-a-3.jpg" alt=""/>
11/01/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ ամանորյա ուղերձը
<img width="212" height="320" align="left" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-29-a-2.jpg"/>Սիրելի հայրենակիցներ Նոր Տարվա նախաշեմին մեզանից յուրաքանչյուրը հետադարձ հայացք է գցում անցնող տարվան, վերլուծում կատարած աշխատանքը, բացթողումները և ծրագրում հաջորդ տարվա անելիքները: Շարունակելով հավատարիմ մնալ իր կոչմանը` մեր զինված ուժերը 2010 թվականին պատվով են կատարել իրենց գլխավոր խնդիրը` մեր պետության պաշտպանության ապահովումը: Հետևողականորեն շարունակվել են զորքերի մարտական պատրաստության բարձրացման, անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման, սահմանամերձ շրջանների անվտանգությունն ամրապնդելու լայնածավալ միջոցառումներ: Անցնող տարում դաշտային երթերի, շտաբային զորավարժությունների և մարզումների հետ մեկտեղ անցկացվել են օպերատիվ-մարտավարական մի շարք զորավարժություններ, որոնք լրջորեն կատարելագործել են մեր զինված ուժերի անձնակազմի տեսական և գործնական ունակությունները: Այս ամենի արդյունքում էականորեն բարձրացել է զինված ուժերի տւարբեր ստորաբաժանումների ներդաշնակման և մարտական խնդիրների կատարման աստիճանը:
29/12/2010
Ավելին25/12/2010
Ավելին25/12/2010
Ավելին