Մամուլի հաղորդագրություն

Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսվերի համալսարանի սպա-ուսանողներին և պրոֆեորադասախոսական անձնակազմին: Դ.Տոնոյանը ներկայացրեց ՀՀ անվտանգության միջավայրի վրա ազգող ներքին և արտաքին գործոնները, ինչպես նաև պարզաբանումներ տվեց ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ: <img width="450" height="181" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-10-30-g-2.jpg"/> Տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց նաև ՀՀ պաշտպանական գերատեսչության տեսակետերը տարածաշրջանային անվտանգության խնդիրների և հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: ԳԴՀ Բունդեսվերի համալսարանի պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց Դավիթ Տոնոյանին բաց և անմիջական քննարկման համար` նշելով, որ այն մեծապես նպաստեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ նրանց ընկալումների խորացմանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

29/10/2010

Ավելին

Հայկական զորախումբը վերադարձավ «Փոխգործակցություն 2010» զորավարժություններից

ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող «Փոխգործակցություն 2010» օպերատիվ-մարտավարական զորավարժությանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 12-ից 29-ը Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը: Զորավարժության նպատակն էր սպառնալիքների առկայության և ռազմական գործողությունների ժամանակ արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության և համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովումը:

29/10/2010

Ավելին

28/10/2010

Ավելին

28/10/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

<img width="250" height="163" align="left" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-10-28-c-1.jpg"/>Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ հիսուն երիտասարդների: Հանդիպմանը մասնակցում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց սփյուռքահայ երտասարդների կապը ազգային բանակի հետ` նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հարազատ տուն է: Ս.Օհանյանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը և զինված ուժերի զարգացման հեռանկարները` նշելով, որ բանակը հանդիսանում է ՀՀ անվտանգության ազգային երաշխիքը:

28/10/2010

Ավելին

28/10/2010

Ավելին

28/10/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի դեսպան Միքայել Պոստլին և ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց ՀՀ պաշտպանական քաղաքականությունը և անվտանգության միջավայրը: Ս.Օհանյանը կարևորեց ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում Ավստրիայի հետ իրականացվող ռազմական համագործակցությունը` նշելով, որ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափով ռազմաքաղաքական երկխոսությունը նպաստում է ռազմական մի շարք ուղղություններում, հատկապես խաղաղապահության մեջ ստանալ ավստրիացի մասնագետների խորհրդատվական աջակցությունը: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/press-rel-2010-10-28-b-1.jpg" alt=""/> Հայաստանում Ավստրիայի դեսպան Մ.Պոստլինը, կարևորելով հայ-ավստրիական ռազմական համագործակցությունը և պաշտպանական հարցերի շուրջ բաց ու թափանցիկ քննարկումները, նշել է, որ Ավստրիան լիովին աջակցում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված Հայաստանի ջանքերին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

28/10/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Դավիթ Անդրանիկի Կարապետյանը: ՀՀ պաշտպանության նախարարի նույն հրամանով Դավիթ Կարապետյանն ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից: Դավիթ Կարապետյանը կրթությամբ արևելագետ-միջազգայնագետ է: 2003թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի բակալավրատը, 2005թ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, 2006թ. Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի Միջազգային հարաբերությունների մագիստրատուրան: Հայաստանի ֆրանսիական համալսարանում կատարում է դասախոսական աշխատանք: Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, ռուսերեն լեզուներին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

28/10/2010

Ավելին

26/10/2010

Ավելին

26/10/2010

Ավելին

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության` հոկտեմբերի 26-ին, ժամը 16:45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հրաձգության հետևանքով զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Հարութ Աշոտի Գրիգորյանը (ծնվ. 1990թ., Ստեփանակերտի զինկոմիսարիատ): ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց և ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին իրադրության ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Հարութ Գրիգորյանի հարազատներին և հայտարարում, որ Ադրբեջանի ԶՈՒ նման սադրանքների հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

26/10/2010

Ավելին