ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ԵՊՀ ուսանող զորակոչիկների հետ
Ս.թ. Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ ուսանող զորակոչիկներին: Հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ` նախազորակոչային պատրաստությունից մինչև զորացրումից հետո քաղաքացիական կյանքում ինտեգրվելու խնդիրը: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-11-17-zorakochikner-2.jpg"/> Պատասխանելով զորակոչիկների հարցերին` Ս.Օհանյանը նշեց, որ զինվորական ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք են բերում կամային բարձր հատկանիշներ ու գիտելիքներ, որոնք օգտակար են քաղաքացիական կյանքում նրանց հետագա հաջողությունների համար: Պաշտպանության նախարարը նշեց, որ նախազորակոչային շրջանում անհրաժեշտ է համապատասխան աշխատանք տանել, որպեսզի զորակոչիկները հասարակությունից բանակ բերեն միայն դրականը:
17/11/2010
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Աշնանային զորակոչի անցկացմանը նպաստելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախաձեռնած համատեղ միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 17-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա համալսարանական զինակոչիկների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հետ: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 17-ին` ժամը 10.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
16/11/2010
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունն աշնանային զորակոչի անցկացմանը նպաստելու նպատակով և Ուսանողության միջազգային օրվա առթիվ նախաձեռնել են եռօրյա համատեղ միջոցառումների ծրագիր:
12/11/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2010թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկելու և բարձրացված հարցերին արագ լուծում տալու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
12/11/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Դոմինիկ Թիլմանին
<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2011-11-03-b.jpg"/>Ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Բելգիայի Թագավորության սենատոր տիկին Դոմինիկ Թիլմանին: Տիկին Թիլմանը Ս.Օհանյանին ներկայացրեց իր նախաձեռնած «Խաղաղություն կանանց միջոցով» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության կառուցման գործընթացում կանանց դերի մեծացմանը: Ծրագրի առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել Բրյուսելում և Թիֆլիսում, իսկ հաջորդ փուլերը նախատեսված են անցկացնել Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում:
03/11/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն այցելեց զորավարժարան
Ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի զորավարժարան: Զորավարժարանի տանկային ուղեգծում Սեյրան Օհանյանը հետևել է կրակային պատրաստության, իսկ զորային հրաձգարանում` հրաձգության վարժանքներին: Լավագույն ցուցանիշներ արձանագրած զինծառայողները ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել են հուշանվերներով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
03/11/2010
ԱվելինՓորձագիտական քննարկում ՀՀ պաշտպանության նախարարությունում
<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2011-11-03-arhi-b.jpg" alt=""/>Նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի` «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում: Քննարկմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության, սփյուռքի նախարարությունների, գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ և այլք: Ողջունելով ներկաներին և կարևորելով երկրի անվտանգության խնդիրներին օժանդակող նման նախաձեռնությունը, պաշտպանության նախարարը նշեց, որ ԱՌՀԻ-ին իր առջև դրված խնդիրներն իրականացնում է պատշաճ մակարդակով: Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համատեղ իրականացրած բազմաթիվ ծրագրերին:
03/11/2010
ԱվելինԸնդունելություն ՀՀ պաշտպանության նախարարի մոտ
Ս.թ. նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Արտակ Նազարյանի, Սամվել Խաչատրյանի հարազատներին: Ս.Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Արտակ Նազարյանի և Սամվել Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության ողջ գործընթացը գտնվում է իր անմիջական վերահսկողության ներքո, իրականացվում են համապատասխան միջոցառումներ նշյալ դեպքերի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար: Միաժամանակ Ս.Օհանյանն ընդունել է Մանվել Սարիբեկյանի հարազատներին` արտահայտելով իր խորին ցավակցությունը: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նաև 47 այլ քաղաքացիների` զինվորների ծնողներ, ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, պահեստազորի սպաներ և քննարկել սոցիալական ու իրավական հարցեր: Քաղաքացիների դիմումների կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
02/11/2010
ԱվելինՄամուլի հաղորդագրություն
Ս.թ. նոյեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանին և Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին: Շնորհավորելով Հայաստանի պետական ագրարային համալսարանի և Հայաստանում տնտեսագիտական կրթական ավանդույթների հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ` Ս.Օհանյանը նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում որակական դրական փոփոխությունները անմիջականորեն կարող են արտահայտվել բանակում` այն համալրելով գրագետ ու հայրենասեր զինվորներով: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը` այն համարելով բանակ-հասարակություն կապի կարևոր օղակ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
02/11/2010
ԱվելինԻ գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների
Նոյեմբերի 3-ին ՀՀ Տավուշի մարզում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Մինչև դիտարկման անցկացումը ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի կունենա բրիֆինգ: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 3-ին` առավոտյան ժամը 07:15-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրից (Բագրևանդի 5): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093 774377 հեռախոսահամարով: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
02/11/2010
ԱվելինՊարգևատրումներ սխրանքների համար
Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Վազգեն Սարգսյան» և «Ծովակալ Իսակով» գերատեսչական մեդալներով պարգևատրեց ավագ ենթասպա Արթուր Առաքելյանին և պայմանագրային զինծառայող Հենրիկ Մանուկյանին: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-10-30-pargevatrum-c.jpg"/> Զինծառայող Հենրիկ Մանուկյանը ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել է մարտական սխրանք, իսկ Արթուր Առաքելյանը զինծառայության ընթացքում փրկել է մարդկային կյանք: Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած սխրանքի համար` Սեյրան Օհանյանը նշեց, որ նրանց սխրանքը պետք է օրինակ ծառայի իրենց զինակից ընկերների համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
30/10/2010
Ավելին29/10/2010
Ավելին