Հայտարարություն
ՀՀ պաշտպանության նախարարությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար ս.թ. հունվարի 14-ին հայտարարված մրցույթը ժամանակավորապես դադարեցվել է: Նոր մրցույթի անցկացման մասին կհայտարարվի լրացուցիչ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
21/01/2011
Ավելին20/01/2011
Ավելին20/01/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լեհաստանի ազգային պաշտպանության պետքարտուղարի տեղակալին
<img width="250" height="153" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2010-01-20-b-2.jpg" alt=""/>ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության պետքարտուղարի տեղակալ Մարցին Իդզիկին: Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր: Լեհաստանի ազգային պաշտպանության պետքարտուղարի տեղակալը բարձր է գնահատել իր հանդիպումները ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններում և նշել, որ առկա են անհրաժեշտ պայմաններ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համար: Հանդիպման ավարտին Մարցին Իդզիկը Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի անունից Սեյրան Օհանյանին հրավիրել է այցելել Լեհաստան: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
20/01/2011
Ավելին20/01/2011
Ավելին20/01/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի ամփոփիչ նիստ
<img width="250" height="186" align="left" src="/UserFiles/Image/press-rel-2010-01-20-a-2.jpg" alt=""/>ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2010 թվականի աշխատանքները և քննարկվել 2011 թվականի աշխատանքային ծրագիրը: Հասարակական խորհրդի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցով է հանդես եկել խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամները 2010 թվականին այցելել են զինված ուժերի 60 զորամասեր, ուսումնասիրել զինծառայողների առողջության պահպանման և բուժման հարցերը, նորակոչիկների ընդունման և ժամկետային զինծառայողների զորացրման գործընթացները, զինծառայողների սոցիալ-իրավական պաշտպանվածության հարցերը: «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում հայտնի մտավորականների կողմից զորամասերում անցկացվել է 241 դասախոսություն: Հասարակական խորհրդի հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովը 2010 թվականի գարնանային ու աշնանային զորակոչի դիտարկման արդյունքում ստացել, ուսումնասիրել ու ընթացք է տվել 82 դիմում-բողոքի:
20/01/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարության 2010 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքներ
ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 37-րդ, 38-րդ, 39-րդ և 40-րդ կետերի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում ենթակա էին ՀՀ կառավարություն ներկայացման Հայաստանի Հանրապետության հետևյալ օրենքների նախագծերը
19/01/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարության 2010 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքներ
ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 37-րդ, 38-րդ, 39-րդ և 40-րդ կետերի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում ենթակա էին ՀՀ կառավարություն ներկայացման Հայաստանի Հանրապետության հետևյալ օրենքների նախագծերը. 1) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն, հավանության արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Նախագիծն ընդգրկվել է ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեծ օրակարգում, քննարկվել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում, որի կողմից առաջարկություն է ներկայացվել մինչև նախագիծն 1-ին ընթերցմամբ քննարկելը` այն ներկայացնել միջազգային փորձաքննության: Ներկայումս օրենքի նախագիծը ներկայացված է միջազգային փորձաքննության:
19/01/2011
Ավելին18/01/2011
Ավելին18/01/2011
ԱվելինՀՀ ԶՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ ԶՈՒ ազգային խորհրդանշաններով զինվորական համազգեստի և տարբերանշանների դիզայնի առաջարկների մրցույթ:
18/01/2011
Ավելին