Համալրի՛ր մեր շարքերը
Մանրամասների համար զանգահարել 1-28 կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ։
10/11/2026
ԱվելինՀայտարարություն
ՊՆ «Զինուժ մեդիա»-ն հայտարարում է մրցույթ՝ հեռուստալրագրողի, հեռուստաօպերատորի, հեռուստամոնտաժողի, գրաֆիկ դիզայների թափուր հաստիքները համալրելու նպատակով։ Մրցույթին կարող են մասնակցել մինչև 45 տարեկան ՀՀ քաղաքացիներ, որոնք ունեն բարձրագույն կրթություն, գերազանց տիրապետում են հեռուստատեսային ժամանակակից սարքավորումներին ու ծրագրերին: Արական սեռի ներկայացուցիչների համար պարտադիր պայման է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելը և զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմք հանդիսացող հիվանդությունների բացակայությունը։ Աշխատանքային փորձը ցանկալի է։
09/11/2026
ԱվելինԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր։ Այցի ընթացքում Կարեն Բրուտյանն ուսումնասիրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին և հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը։
07/11/2026
ԱվելինՏեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները
Նոյեմբերի 4-ին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Երկուստեք արձանագրվել են մի շարք նոր ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժը և այն կյանքի կոչելու պատրաստակամությունը, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիս Քին ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թթ. ծրագիրը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
06/11/2026
ԱվելինMILCAST-ի տաղավարում հետախույզ է
05/11/2026
ԱվելինՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Նոյեմբերի 3-ին Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Գեներալ-լեյտենանտը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
03/11/2026
Ավելին
Հայերեն
English
Русский