Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
19 Սեպտեմբերի, 2013 00:00Ս.թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Ավեսին և Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ստիվ Ֆիլիփսին` վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում պարոն դեսպանը ներկայացրեց Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ ռազմական կցորդ փոխգնդապետ Նիկ Ուիկլիսին:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց փոխգնդապետ Ստիվ Ֆիլիփսի` պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրումը, ինչպես նաև շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդին` մաղթելով հաջողություններ նոր պաշտոնում: