Ամփոփիչ կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում
Դեկտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2010թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել 2011թվականի առաջնահերթությունները: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր բացման խոսքում նշել է, որ 2010թվականին հաջողությամբ ավարտվել է պաշտպանության ռազմավարական վերանայման հիմնական փուլերի աշխատանքը, մշակվել ու հաստատվել են ռազմավարական բնույթի մի շարք կարևոր փաստաթղթեր, պաշտպանական բարեփոխումների համատեքստում զգալիորեն բարձրացել է պաշտպանական հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը, զինված ուժերի կարիքների համար ձեռք է բերվել անհրաժեշտ քանակի արդիական սպառազինություն ու ռազմական տեխնիկա, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ազգային և միջազգային զորավարժությունների ընթացքում կատարելագործել են մարտի վարման ասիմետրիկ հմտությունները: Հարկ է նշել, որ 2010թվականի վերոնշյալ զորավարժությունները առանձնահատուկ են եղել գիշերային փուլի անցումներով, կրակային խոցման ինտենսիվությամբ ու ղեկավարման նոր մարտավարական դրվագներով: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-25-a-3.jpg"/>
25/12/2010
Ավելին23/12/2010
Ավելին23/12/2010
ԱվելինՀայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման վերաբերյալ շտաբային բանակցություններ
ՀՀ և ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ: Նախատեսվում է լրամշակել և հաստատել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաև քննարկել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
23/12/2010
Ավելին22/12/2010
Ավելին22/12/2010
ԱվելինՌազմահայրենասիրական դաստիարակության թեմայով միջգերատեսչական ամփոփիչ նիստ
Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարների և ՀՀ ոստիկանության պետի համատեղ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախազորակոչային պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2010թ. իրականացված աշխատանքները: Նիստի ընթացքում վերոնշյալ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով` նշելով կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-22-a-3.jpg"/> Կարևորելով նախազորակոչային տարիքի պատանիների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության տարածումը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մաս է կազմում մեր երկրի ռազմական ներուժի:
22/12/2010
Ավելին21/12/2010
Ավելին21/12/2010
ԱվելինԳերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ
<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-21-a-2.jpg"/>Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստ` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են 2010 թվականին կատարված աշխատանքները և 2011 թվականի աշխատանքային պլանը: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսևորում նույնքան պատրաստակամություն և վճռականություն:
21/12/2010
Ավելին20/12/2010
Ավելին20/12/2010
Ավելին