ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը կայցելի ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս` մասնակցելու ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը:

15/10/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ՊՆ նորակառույց վարչական համալիրում տեղի կունենա հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ:

15/10/2008

Ավելին

Մենք հաղթանակի ժառանգներն ենք

Ս.թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց Երևանի «Հաղթանակ» զբոսայգում` «Մարտական փառքի» թանգարանի հրապարակում կազմակերպված «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային ակցիայի շրջանակներում իրականացվող միջոցառմանը, որին մասնակցում էին նաև ՌԴ բանակի գեներալ Վ.Երմակովը, ՌԴ պետդումայի պատգամավոր Գ.Սելեզնյովը, բարձրաստիճան սպաներ, Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններ, երիտասարդներ:

14/10/2008

Ավելին

Մենք հաղթանակի ժառանգներն ենք

ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 9:30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմասնակցի Երևանի «Հաղթանակ» զբոսայգում` «Մարտական փառքի» թանգարանի հրապարակում կայանալիք «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային ակցիայի շրջանակներում իրականացվող միջոցառմանը, որին մասնակցում են նաև ՌԴ բանակի գեներալ Վ.Երմակովը, ՌԴ պետդումայի պատգամավոր Գ.Սելեզնյովը:

13/10/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ մասնակից-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի` ս.թ. հոկտեմբերի 15-ին կայանալիք հերթական նիստին:

13/10/2008

Ավելին

Ս.ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Ս.թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ալիանս» քաղաքացիական նախաձեռնության խմբի հրավերքով հանդիպեց Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

12/10/2008

Ավելին

Սեմինար-քննարկումներ Երևանում

Ս.թ. հոկտեմբերի 10-ին Երևանի «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ ռազմավարական հետազոտությունների Ջորջ Մարշալ կենտրոնի ամենամյա սեմինար-քննարկում` «Հնգօրյա պատերազմը Վրաստանում և դրա ազդեցությունը տարածաշրջանում» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Մարի Յովանովիչը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրեա Վիկտորինը, ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ք.գ.դ., գեներալ-մայոր Հ.Քոթանջյանը, Ջ.Մարշալ կենտրոնի շրջանավարտներ, ներկայացուցիչներ և այլն:

10/10/2008

Ավելին

Ս.Օհանյանի այցը Հունաստան

Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսի հրավերքով, ինչպես նաև երկու դաշնակից երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդման նպատակով, ս.թ. հոկտեմբերի 6-10-ը Աթենքում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բ.Վարդանյանը, ՊՆ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մ.Չիլինգարյանը, պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Ս. Շահսուվարյանը և այլ բարձրաստիճան սպաներ:

10/10/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 18:30-ին, Երևանի «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում տեղի կունենա ռազմավարական հետազոտությունների Մարշալ կենտրոնի ամենամյա սեմինար-քննարկում` «Հնգօրյա պատերազմը Վրաստանում և դրա ազդեցությունը տարածաշրջանում» թեմայով:

09/10/2008

Ավելին

Վերադարձավ Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնող վերջին հերթափոխը

Ս.թ. հոկտեմբերի 7-ին Երևանի Զվարթնոց օդանավակայանում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ 12-րդ խաղաղապահ բրիգադի` Իրաքում հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում խաղաղապահ առաքելություն իրականացրած հայ խաղաղապահների զորախմբի 8-րդ` վերջին հերթափոխի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Փայտյանը և ներկայացուցիչներ ՀՀ ԶՈւ հրամանատարական կազմից:

07/10/2008

Ավելին

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Ս.թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 10:00-ին, Երևանի Զվարթնոց օդանավակայանում` ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի մասնակցությամբ տեղի կունենա Իրաքի կայունացման ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի վերջին հերթափոխի դիմավորման հանդիսավոր արարողությունը:

06/10/2008

Ավելին

Երևան ժամանեց Ա.Սերդյուկովի գլխավորած պատվիրակությունը

Ս.թ. հոկտեմբերի 3-ին կարճատև աշխատանքային այցով Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի գլխավորած պատվիրակությունը:

04/10/2008

Ավելին