ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն
28 Հուլիսի, 2011 00:00Ս.թ. հուլիսի 27-ին Մոսկվայում կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի աշխատանքային հանդիպումները ՀԱՊԿ-ի գլխավոր քատուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության խնդիրներ, ինչպես նաև 2012թ. Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք ՀԱՊԿ «Կովկաս-2012» զորավարժության նախապատրաստման աշխատանքները:
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի հետ քննարկումներն ընդգրկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային համագործակցության հարցերի լայն շրջանակ: