ՀՀ պաշտպանության նախարարի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ:

06/10/2011

Ավելին

ՀՀ զինված ուժերի 16 սպաների տրամադրվեցին ծառայողական բնակարաններ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 4-ին Էջմիածին քաղաքում մասնակցել է ՀՀ զինված ուժերի 16 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

05/10/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Բրյուսել

Ս.թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել` մասնակցելու Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով հոկտեմբերի 6-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:

05/10/2011

Ավելին

Մամլո հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքերով հոկտեմբերի 3-ից 14-ը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անց է կացվում «Անվտանգության ոլորտի ռեսուրսների կառավարումը» խորագրով միջգերատեսչական դասընթաց:

03/10/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը ԼՂՀ պաշտպանության բանակ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եռօրյա աշխատանքային այցով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը գտնվում էր Արցախում: Այցի ընթացքում պաշտպանության նախարարը ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ այցելել է պաշտպանության բանակի կենտրոնական, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր և ստորաբաժանումներ:

03/10/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՊՆ հասարակական խորհրդի անդամներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին:

28/09/2011

Ավելին

Պաշտպանության նախարարությունը համալրվեց 19 քաղաքացիական ծառայողներով

ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել 19 քաղաքացիական ծառայողների երդման և վկայականների հանձման հանդիսավոր արարողությունը:

27/09/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Ռուսաստան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 26-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու սեպտեմբերի 27-ին Չեբարկուլի զորավարժարանում կայանալիք ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպվող «Ցենտր 2011» ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի եզրափակիչ միջոցառումներին: Հայաստանը այդ զորավարժությանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով:

26/09/2011

Ավելին

Մամլո հաղորդագրություն

ՄԱԿ-ի փախստականների գործով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների միջոցով երրորդ երկիր է փոխանցվել ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնով Նովրուզօղլին: Նա հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան և նախընտրել է ապաստան գտնել երրորդ երկրում:

26/09/2011

Ավելին

Ռազմական կրթության վերաբերյալ կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը և առկա խնդիրները:

26/09/2011

Ավելին

Հայ մարզիկները պարգևատրվել են

Սեպտեմբերի 16-ից 19-ը Բելգիայում անցկացված ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հաղթած մարզիկներին և նրանց մարզիչներին սեպտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

26/09/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:

24/09/2011

Ավելին