03/02/2010
ԱվելինՊարզաբանում
«Հայկական ժամանակ» օրաթերթի 2010թ. փետրվարի 3-ի համարում, «Զինվորի խորհրդավոր մահ» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչությունը պարզաբանում է, որ ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հանկարծակի մահվան պատճառը սրտամկանի հանկարծակի առաջացած հիվանդությունն է: Այս մասին են վկայում դիահերձման ժամանակ սրտամկանում հայտնաբերված օջախային փոփոխությունները: Ինչ վերաբերում է վնասվածքների չափերին, ապա թերթի փաստարկներն անհիմն են, քանի որ դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են ընդամենը մակերեսային քերծվածքներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
03/02/2010
ԱվելինՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
2010թ. փետրվարի 4-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Ստամբուլում /Թուրքիայի Հանրապետություն/ կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը:
03/02/2010
ԱվելինՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/iran-despan-2010-02-03-c.jpg" alt=""/>
03/02/2010
Ավելին02/02/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հերթական նիստը
<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/hanrayin-khorhurd-2010-02-02.jpg"/>Փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ՀԽ նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին մանրամասներ ներկայացրեց 2009թ. օգոստոսի 1-ից մինչև 2010թ փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում խորհրդի անդամների կատարած աշխատանքների վերաբերյալ:
02/02/2010
ԱվելինԽորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում
Փետրվարի 2–ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին նախազորակոչային տարիքի երիտասարդների, զինակոչիկների բուժհետազոտության կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող խնդիրներ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, Առողջապահության նախարար Հ. Քուշկյանը, երկու գերատեսչությունների ներկայացուցիչներ: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/bjikner-2010-02-02-a.jpg" alt=""/>
02/02/2010
ԱվելինՀունգարիայի ՊՆ պատվիրակությունը Հայաստանում
Հունվարի 27-ից 29-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Հունգարիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: Այցի նպատակը պաշտպանական բնագավառում հայ-հունգարական կապերի ամրապնդումն էր: Հունգարական պատվիրակության անդամները հունվարի 27-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ներկայացված ցուցանմուշներին: Պատվիրակության ղեկավար, հունգարական բանակի գեներալ-լեյտենանտ Յոժեֆ Հոլլոն գրառումներ կատարեց թանգարանի հուշամատյանում: <img align="middle" src="/UserFiles/Image/hungarner-2010-01-29.jpg" alt=""/>
29/01/2010
Ավելին28/01/2010
Ավելին28/01/2010
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը ՀՀ ԶՈՒ կազմավորման 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսության ժամանակ
Մեծարգո պարոն Նախագահ,պարոնայք գեներալներ և սպաներ,հարգարժան հյուրեր,տիկնայք և պարոնայք Այսօր մեր պետության և ժողովրդի համար առանձնահատուկ տոն է. Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորը` հայոց բանակը, բոլորեց իր 18-ամյակը: Ճիշտ նորակոչիկ զինվորի տարիք, երբ առաջին անգամ զինվորական համազգեստ են հագնում, առաջին անգամ մուտք գործում զորամաս, զենք վերցնում և ապա հանդիսավոր երդվում անմնացորդ ծառայել հայրենիքին: Այնինչ մեր բանակը, որ ծնունդ է առել պատերազմի բոցերի միջից, այս ամենը հարկադրաբար անցել է իր ծննդյան առաջին իսկ օրերից, թրծվել ու առնականացել է ռազմական ծանր գործողությունների բովում, ձեռք բերել մարտական փորձ ու հմտություն, սովորել աննահանջ ու հաստատակամորեն հաղթահարել բոլոր դժվարությունները, մաքառել և հաղթել: Եվ այսօր ահա մեր 18-ամյա բանակը ներկայանում է ոչ թե իբրև մի անփորձ պատանի, այլ արդեն լիովին հասուն այր` կայացած, հզոր ու հաղթական:
28/01/2010
ԱվելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ ծառայողների եւ ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 25-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Արմենակի Մարտիրոսովին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Մաթեւոսի Դավթյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 25-ին հրամանագիր է ստորագրել բանակի օրվա առթիվ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ ծառայողների եւ ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրվել է Սեյրան Լորենցի ՎԱՆՑՅԱՆԸ ազատամարտիկ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով` Արա Սուրենի ՆԱԶԱՐՅԱՆԸ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արմեն Հրանտի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ թիվ 55555 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Արիս Զարմայիլի ԲՐՈՒՏՅԱՆԸ թիվ 10564 զորամասի հրամանատար, գնդապետ Կորյուն Սերյոժայի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ թիվ 18120 զորամասի հրամանատար, գնդապետ Գառնիկ Վյաչեսլավի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Վաչագան Վարազդատի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԸ թիվ 24939 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ
28/01/2010
Ավելին