Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, ՀՀ ԶՈՒ բանվորներ ու ծառայողներ.

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի ստեղծման 18-րդ տարեդարձի առթիվ: Հունվարի 28-ը մեր երկրի ամենանշանակալից օրերից մեկն է: Որպես մեր բանակի ծննդյան օր, այն տոն է ողջ ժողովրդի համար: Ակամայից հիշում եմ, թե խորհրդային տարիներին ինչպիսի տրամադրություն էր ստեղծվում ժողովրդի մեջ փետրվարի 23-ին: Այդ օրը վերաճվել և դարձել էր տղամարդկանց տոն: Այսօր կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը հենց այդպիսի օր է` ազգի ուժի, հզորության ու արժանապատվության տոն: Հայոց բանակը ծնվել է պատերազմի դաշտում, թրծվել ու կոփվել է մարտական գործողություններում և այդ դաժան փորձությունից դուրս է եկել պատվով` վերահաստատելով այն իրողությունը, ըստ որի մեր ժողովուրդը վտանգի պահին ի զորու է համախմբելու իր ուժերը և թեկուզ ծանր կորուստների գնով հասնելու հաղթանակի: Բոլորովին չանտեսելով կամավորական առանձին ջոկատների դերը, հարկ եմ համարում նշել, որ մեր պետականության կայացմանը զուգընթաց, անմիջապես ռազմական պայքարի բովում կազմավորված բանակի կանոնավոր զորամասերին ենք պարտական Արցախյան ազատամարտում մեր վերջնական հաղթանակի համար: Անցած 18 տարիների ընթացքում մեր բանակը հասակ է առել, հզորացել` դառնալով մեր ժողովրդի ստեղծարար աշխատանքի անխորտակ պատվար ու անվտանգության հուսալի երաշխիք: Պարբերաբար լինելով զորամասերում, ես անձամբ եմ հետևում այնտեղ կատարվող գործընթացներին, իրականացվող աշխատանքներին, անձնակազմի կենսապայմաններին, բարոյահոգեբանական մթնոլորտին և, իհարկե, մարտական պատրաստության ծրագրի իրականացմանը: Անշուշտ, ակնհայտ է առաջընթացն ու զարգացումը անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի վերազինման ու արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման ոլորտներում: Բայց մենք ձեռք բերածով իրավունք չունենք բավարարվել: Պաշտպանական համակարգը պետք է համահունչ լինի ժամանակակից պահանջներին, նոր չափանիշներին: Այն պահանջում է մշտական, շարունակական զարգացման գործընթաց:

28/01/2010

Ավելին

Հիմնադրվեց «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը

<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/hayots-artsiv-2010-02-01-a.jpg"/>Հայոց ազգային բանակի տոնի նախօրեին` հունվարի 27-ին, Երևանում հիմնադրվեց և պետական գրանցում ստացավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը: Նույն օրը նորաստեղծ հասարակական կազմակերպության անդամները եղան «Եռաբլուր» պանթեոնում: Կազմակերպության հիմնադիրները 7 տարի առաջ Սյունիքի մարզում հիմնել էին «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որը լինելու է նորաստեղծ «Հայոց արծիվների» մասնաճյուղերից մեկը:

27/01/2010

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպեց ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների հետ

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ հունվարի 27-ն ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հերթական բրիֆինգը: Բրիֆինգին մասնակցում էին 18 կցորդ, որոնց թվում` 11-ը ՆԱՏՕ-ի, 1-ը` ՀԱՊԿ անդամ երկրներից, և 1 դիտորդ` Շվեյցարիայից: Հերթական հանդիպման կապակցությամբ ողջունելով մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հակիրճ անդրադարձավ անցած տարվա ռազմաքաղաքական հիմնական զարգացումներին և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված պաշտպանական քաղաքականությանը:

27/01/2010

Ավելին

27/01/2010

Ավելին

ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

Վաղը հունվարի 28-ն է, Հայոց Բանակի կազմավորման 18-րդ տարեդարձը: Տարեդարձ, որ պարտավորեցնում է բոլորիս հետադարձ հայացք գցել անցյալին և պատվախնդրորեն ու հաստատակամ քայլերով շարժվել առաջ: Բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունվարի 27-ին տեղի ունեցավ կառավարական և գերատեսչական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/pargevatrum-4.jpg"/>

27/01/2010

Ավելին

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

<img width="250" height="167" align="left" src="/UserFiles/Image/qnnarkum-2010-01-26-a.jpg" alt=""/>Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների և 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Խորհրդակցության ընթացքում պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր:

26/01/2010

Ավելին

Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Հունվարի 27-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ ԶՈւ կազմավորման 18-րդ տարեդարձին: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի հունվարի 27-ին` ժամը 10.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: Հունվարի 28-ին` Բանակի օրվա կապակցությամբ, տեղի կունենան հետևյալ միջոցառումները. - ժամը 10.30-ին` ՀՀ Նախագահի, կառավարության անդամների, զինված ուժերի բարձրագույն սպայակազմի և ազատամարտիկների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրություն: - ժամը 17.00-ին` Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տոնական համերգ նվիրված Բանակի օրվան: Բանակի օրվա կապակցությամբ ՀՀ ԶՈւ և ՊԲ ստորաբաժանումներում կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

26/01/2010

Ավելին

26/01/2010

Ավելին

25/01/2010

Ավելին

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

<img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/pargevatrum-2010-01-25.jpg" alt=""/> ՊԱՏՎՈԳՐՈՎ` Գևորգ Իվանի Գևորգյանը, Վարդան Սուրենի Մարտիրոսյանը, Վահե Հովհաննեսի Բոստանչյանը, Իրինա Ռոբերտի Մաթևոսյանը, Վահե Նորիկի Բալասյանը, Վրեժ Միխայիլի Խոյեցյանը, Արթուր Արմենի Հակոբյանը, Վռամ Լևոնի Փարվանյանը, Վոլոդյա Արամայիսի Նիկողոսյանը, Գևորգ Մեխակի Անտոնյանը, Նարեկ Դավելի Ավալյանը, Գուրգեն Սիմոնի Խալաթյանը, Արսեն Կարապետի Գրիգորյանը, Հովհաննես Կարապետի Գրիգորյանը, Նորայր Սուրենի Անտոնյանը

25/01/2010

Ավելին

Երիտասարդությունը պետության կարևոր բաղադրիչն է

Հունվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպեց ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ:

25/01/2010

Ավելին

«Համատեղ ձգտում 2010» զորավարժության նախնական պլանավորման համաժողովը Երևանում

Հունվարի 26-ից 29-ը Երևանում կանցկացվի ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող կապի, հեռահաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Համատեղ ձգտում 2010» զորավարժության նախնական պլանավորման համաժողովը: Համաժողովը զորավարժության պլանավորման 4 փուլերից երկրորդն է: Առաջին փուլը` հայեցակարգային մշակման համաժողովը, անցկացվել է 2009թ. նոյեմբերին Սերբիայում, իսկ հաջորդ երկու փուլերը կանցկացվեն Բոսնիա-Հերցեգովինայում և Մոնտենեգրոյում: Բուն զորավարժությունը տեղի կունենա 2010թ. սեպտեմբեր ամսին Գերմանիայում և Ռումինիայում:

25/01/2010

Ավելին