Պաշտպանության նախարարն ընդունել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին

13 Հուլիսի, 2011 00:00

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 13-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Ողջունելով նրանց այցը հայրենիք՝ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստան այցելությունները և ազգային բանակին ծանոթությունը նրանց հաղորդելու է ինքնաճանաչման հնարավորություն և հպարտության զգացողություն: Նախարարը պատասխանել է սփյուռքահայ երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին զինվորների ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական պաշտպանվածությանը, Հայասատանի և Ադրբեջանի սպառազինության հավասարակշռությանը, միջազգային ռազմական համագործակցությանը: Հանդիպման ավարտին պաշտապանության նախարարը «Դեպի Հայք» հիմնադրամի նախագահ Սևան Կաբակյանին պարգևատրել է պաշտապանության նախարարության Զինանշանով:
  • Տարածել