Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին` ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Բռունո Պաուլուսի պաշտոնավարման ավարտի և ռազմական կցորդի պաշտոնում գնդապետ Յոախիմ Յոզեֆ Վիլհելմ Բռունսի նշանակման կապակցությամբ:

23/09/2011

Ավելին

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդես

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել զորահանդես:

21/09/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:

20/09/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Լեհաստան

Սեպտեմբերի 7-ից 9-ը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակի, ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի և խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վժոնտեկի հետ:

10/09/2011

Ավելին

Մամլո հաղորդագրություն

ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների իրավական ապահովման մարմինների ղեկավարների խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, ԱՊՀ տնտեսական դատարանի, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները:

07/09/2011

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:

06/09/2011

Ավելին

Սեյրան Օհանյանը և Քրիստիան Շմիդթը ստորագրել են համաձայնագիր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 31-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթին:

31/08/2011

Ավելին