Հայտնի են դարձել «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխության հաղթողները
7 Սեպտեմբերի, 2011 00:00Հայտնի են դարձել 2010 թ. «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները: Տեղեկացնենք, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է 2008 թ.-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից:
Մրցանակաբաշխությանը մասնակցել են մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ:
Հայտարարված 14 անվանակարգերում ներկայացվել են 37 գիտական հոդվածաշարներ, մենագրություններ:
Ինչպես այսօր հայտնի է դարձել ԳԱԱ մամլո ծառայությունից, հաղթողներ են ճանաչվել 15 մասնակից: Նրանց թվում է նաև ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթևոսյանը` «Իսլամը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում (1970-2001թթ.)» վերնագրով աշխատության համար, որը ներկայացված էր ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից, «Արևելագիտություն» անվանակարգում: