ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան

6 Սեպտեմբերի, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:

Այցի ընթացքում նախատեսված են Սեյրան Օհանյանի հանդիպումները Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Տոմաշ Սիմոնյակի, արտաքին գործերի նախարար Ռոդիսլավ Սիկորսկու, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեչի և Խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վզյատեկի հետ: Պատվիրակությունն այցելելու է նաև Կիելցում կայանալիք ռազմական արդյունաբերության 18-րդ միջազգային ցուցահանդես: Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է վերադառնալու սեպտեմբերի 9-ին:
  • Տարածել