ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
<img width="250" height="167" align="left" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-01-14-a-2.jpg"/>ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ: Շնորհակալություն հայտնելով դեսպանին հայ-բուլղարական ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար` ՀՀ պաշտպանության նախարարը Տոդոր Ստայկովին հանձնել է «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
14/01/2011
ԱվելինԲանակի ուսումնական նոր փուլի մեկնարկը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է զինված ուժերի հրետանային զորամասերից մեկը:
11/01/2011
ԱվելինԲանակի ուսումնական նոր փուլի մեկնարկը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է զինված ուժերի հրետանային զորամասերից մեկը: Կարևորելով յուրաքանչյուր զինծառայողի գիտելիքներն ու մարտական պատրաստությունը` պաշտպանության նախարարն ասել է, որ դրանից է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը: <img width="500" height="185" align="middle" src="/UserFiles/Image/press-rel-2010-01-11-a-3.jpg" alt=""/>
11/01/2011
ԱվելինՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ ամանորյա ուղերձը
<img width="212" height="320" align="left" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-29-a-2.jpg"/>Սիրելի հայրենակիցներ Նոր Տարվա նախաշեմին մեզանից յուրաքանչյուրը հետադարձ հայացք է գցում անցնող տարվան, վերլուծում կատարած աշխատանքը, բացթողումները և ծրագրում հաջորդ տարվա անելիքները: Շարունակելով հավատարիմ մնալ իր կոչմանը` մեր զինված ուժերը 2010 թվականին պատվով են կատարել իրենց գլխավոր խնդիրը` մեր պետության պաշտպանության ապահովումը: Հետևողականորեն շարունակվել են զորքերի մարտական պատրաստության բարձրացման, անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման, սահմանամերձ շրջանների անվտանգությունն ամրապնդելու լայնածավալ միջոցառումներ: Անցնող տարում դաշտային երթերի, շտաբային զորավարժությունների և մարզումների հետ մեկտեղ անցկացվել են օպերատիվ-մարտավարական մի շարք զորավարժություններ, որոնք լրջորեն կատարելագործել են մեր զինված ուժերի անձնակազմի տեսական և գործնական ունակությունները: Այս ամենի արդյունքում էականորեն բարձրացել է զինված ուժերի տւարբեր ստորաբաժանումների ներդաշնակման և մարտական խնդիրների կատարման աստիճանը:
29/12/2010
Ավելին25/12/2010
Ավելին25/12/2010
ԱվելինԱմփոփիչ կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում
Դեկտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2010թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել 2011թվականի առաջնահերթությունները: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր բացման խոսքում նշել է, որ 2010թվականին հաջողությամբ ավարտվել է պաշտպանության ռազմավարական վերանայման հիմնական փուլերի աշխատանքը, մշակվել ու հաստատվել են ռազմավարական բնույթի մի շարք կարևոր փաստաթղթեր, պաշտպանական բարեփոխումների համատեքստում զգալիորեն բարձրացել է պաշտպանական հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը, զինված ուժերի կարիքների համար ձեռք է բերվել անհրաժեշտ քանակի արդիական սպառազինություն ու ռազմական տեխնիկա, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ազգային և միջազգային զորավարժությունների ընթացքում կատարելագործել են մարտի վարման ասիմետրիկ հմտությունները: Հարկ է նշել, որ 2010թվականի վերոնշյալ զորավարժությունները առանձնահատուկ են եղել գիշերային փուլի անցումներով, կրակային խոցման ինտենսիվությամբ ու ղեկավարման նոր մարտավարական դրվագներով: <img width="500" height="185" align="middle" alt="" src="/UserFiles/Image/press-rel-2010-12-25-a-3.jpg"/>
25/12/2010
Ավելին23/12/2010
Ավելին23/12/2010
ԱվելինՀայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման վերաբերյալ շտաբային բանակցություններ
ՀՀ և ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի գլխավորությամբ: Նախատեսվում է լրամշակել և հաստատել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի խմբավորման կիրառման պլանը, ինչպես նաև քննարկել միացյալ զորքերի խմբավորման միացյալ հրամանատարության կառուցվածքը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
23/12/2010
Ավելին22/12/2010
Ավելին22/12/2010
Ավելին
Հայերեն
English
Русский