Զորավարժություններ ԼՂՀ Պաշտպանության Բանակում
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="138" alt="" src="http://www.mil.am/UserFiles/Image/lghh_zor_2.jpg" width="200" align="left"/>Ս.թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ներկա գտնվեց Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 5-15-ը անցկացվող ԼՂՀ պաշտպանության բանակի միավորումներից մեկի պլանային վարժանքին: Հրամանատարաշտաբային զորավարժությունների մարտական հրաձգության փուլին ներկա էին նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ:
15/09/2007
ԱվելինՓորձի փոխանակում տեղեկատվության բնագավառում
ՀՀ պաշտպանության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունների ռազմական համագործակցության 2007թ.-ի ծրագրի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 17-ից 21-ը տեղեկատվության բնագավառում փորձի փոխանակման նպատակով Աթենք կմեկնի ՀՀ ՊՆ պատվիրակությունը:
15/09/2007
ԱվելինԲնակչության բժշկական հետազոտում Սիսիանում և Գորիսում
Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմական համագործակցության «Համատեղ շփման խումբ» ծրագրի համաձայն ս.թ. սեպտեմբերի 17-ից 20-ը Կանզասի ազգային գվարդիայի զինվորական բժիշկների խմբի կողմից կանցկացվի «Բժշկական ապահովման կազմակերպում և պլանավորում» թեմայով միջոցառում:
15/09/2007
ԱվելինՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է
Համաձայն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների միջև պայմանավորվածության, ՌԴ իրավապահների կողմից Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուժերով ս.թ. սեպտեմբերի 15-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան կբերվեն ռազմական հետախուզման մեջ գտնվող նախկին 3 զինծառայողներ (1 սպա, 2 զինվոր):
14/09/2007
ԱվելինԳիտագործնական համաժողով Մոսկվայում
Ս.թ. սեպտեմբերի 11-ից 13-ը Մոսկվայում կկայանա «Տրանսպորտի դերը ՀԱՊԿ անդամ-պետությունների ազգային անվտանգության համակարգում» թեմայով գիտագործնական համաժողով, որին ՀՀ զինված ուժերից կմասնակցի 1 սպա:
11/09/2007
ԱվելինԶորավարժության նախապատրաստական վարժանք Գերմանիայում
Ս.թ սեպտեմբերի 10-ից 15-ը Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում կանցկացվի «Համատեղ աղեղ 2007» զորավարժության թիկունքային մասնագետների նախապատրաստական վարժանք, որին ՀՀ զինված ուժերից կմասնակցի 1 սպա:
10/09/2007
Ավելին«Քաղված դասեր» թեմայով սեմինար Հունաստանում
Ս.թ. սեպտեմբերի 11-ից 13-ը Հունաստանում կկայանա Կոսովոյում խաղաղապահ գործողությունների վերաբերյալ «Քաղված դասեր» թեմայով սեմինար, որին ՀՀ զինված ուժերից կմասնակցի 1 սպա:
10/09/2007
ԱվելինԱդրբեջանը ոչ ազատ երկիր է. պատերազմ և խաղաղություն ժողովուրդների հետ ըստ Ալիևի
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="131" alt="" src="/UserFiles/Image/qotanjyan_int.jpg" width="200" align="left"/>ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքագիտության դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի բացառիկ հարցազրույցը: Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
07/09/2007
ԱվելինՃգնաժամերի կառավարման զորավարժություն Սլովակիայում
Ս.թ սեպտեմբերի 5-ից 10-ը Սլովակիայի Նիտրա քաղաքում կանցկացվի ճգնաժամերի կառավարման զորավարժություն, որին ՀՀ զինված ուժերից կմասնակցի կապիտան Տիգրան Համբարձումյանը:
05/09/2007
ԱվելինՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ
Ս.թ. սեպտեմբերի 6-ին տեղի կունենա մելանժի վերամշակման ձեռնարկության փակման արարողությունը: Միջոցառումը լուսաբանելու նպատակով ցուցակագրվելու համար ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են իրենց մասնակցությունը հաստատել` զանգահարելով 28-26-30 հեռախոսահամարով:
04/09/2007
ԱվելինԿայացավ ռազմական դոկտրինի նախագծի մշակման հանձնաժողովի հինգերորդ նիստը
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="115" alt="" src="/UserFiles/Image/doktrin_5.jpg" width="200" align="left"/>Ս.թ սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` հինգերորդ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ:
03/09/2007
ԱվելինՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտում մեկնարկեց ուսումնական տարին
<img style="MARGIN-RIGHT: 10px" height="99" alt="" src="/UserFiles/Image/sep_1(1).jpg" width="200" align="left"/>Ս.թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` նոր ուսումնական տարվա կապակցությամբ անցկացվեց հանդիսավոր տողան:
03/09/2007
Ավելին